Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայտնի են Startup Boost Weekend Vol3 մրցույթի հաղթողները
News 07/12/2018 07:00

Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) տեղի ունեցավ «Startup Boost Weekend Vol3» միջոցառումը։

«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամը՝  Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող   «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպեցին «Startup Boost Weekend Vol3» միջոցառումը: 

Միջոցառմանը մասնակցել են ուսանողներ նախաձեռնության գործընկեր 6 համալսարաններից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Երևանի պետական համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։

Միջոցառման բացմանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար պարոն Գոնզալո Սերրանոն (Gonzalo Serrano), ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Մարիամ Բաբայանը, Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և ImpactAim Venture Accelerator ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը։

«Startup Boost Weekend Vol3»-ը 48-ժամյա միջոցառում է՝ միտված ձեռնարկատիրական մտածելակերպի տարածման խթանմանն ուսանողների շրջանում: Միջոցառման երկու օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն կունենան աշխատել միասին, կազմավորել թիմեր, գեներացնել գաղափարներ և փորձել իրականացնել դրանք  Startup մշակույթին ինտեգրման միջոցով:  Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել և աշխատել փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ: Լսելի դարձնել իրենց գաղափարները՝ ներկայացնելով այն փորձառու ժյուրին: Լավագույները կարժանանան մրցանակների:

Թիմերին մենթորության համար միջոցառման մասնակցում էին Համբաձում Քաղկեցյանը  (SmartGateVC), Ռուբեն ՄԵսչյանը (Cambridge Semantics), Արման Աթոյանը (Arloopa), Մարի Բարսեղյանը (Ucom), Աշոտ Տոնոյանը (Inapptics), Վահագն Գրիգորյանը (Currencii), Արման Առաքելյանը (IUNetworks), Արեգ Գեվորգյանը (ISTC), Գրեգ Հովհաննիսյանը (BANA), Արյան Բեհզադին (Triple-E), Սարգիս Կարապետյանը և Նարե Գևորգյանը (Embry Tech), Armen Rostamian (GRÜV), Արա Թարումյանը (National Instruments), Վազգեն Հակոբջանյանը (Teamable), Ռաֆայել Ղասաբյանը (Rafa Solutions), Ադամ Բիթթլինգմայերը, Կարեն Սարկավագյանը (Jur.am), Միքայել Կուչակջյանը (EPIC).

Երկու օրերի ընթացքում ձևավորվեցին 10 թիմեր, որոնք երկրորդ օրվա ավարտին ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերին էին՝

– Eventor – Անվճար և արագ մանկական ծննդյան միջոցառումների կազմակերպում՝ ելնելով մայրիկի սոցիալական էջերում նկատվող նախընտրություններից։

– EyeZ – Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց օգնող սարք, որը թույլ է տալիս ճշգրիտ կերպով կողմորոշվել շարժման ընթացքում։

– PromoCar – Հարթակ, որը  միավորում է բրենդերն ու լրացուցիչ եկամուտ նախընտրող վարորդներին, ովքեր պատրաստ են բրենդավորված ավտոմեքենա վարել։

«Ռոստելեկոմ»-ի կողմից հաղթող թիմերին տրամադրվեցին 600 և 400 դոլարին համարժեք դրամային մրցանակներ առաջին և երկրորդ տեղերի համար։ Երկրորդ թիմը ստացավ նաև հնարավորություն մասնակցելու ANEL Startup Incubator ծրագրին։

Ռոստելեկոմը հաղթող թիմերին տրամադրել է 600 և 400 դոլարին համարժեք դրամային մրցանակ առաջին և երկրորդ տեղերի համար։ Երկրորդ թիմը ստացել է նաև հնարավորություն մասնակցելու ANEL Startup Incubator ծրագրին։

«Startup Boost Weekend Vol3»-ի կազմակերպմանը աջակցել են Ռոստելեկոմ Հայաստանը, Impact Aim-ը, Creater-ը, Hero House-ը և CA Training and Consulting-ը:

Միջոցառման գլխավոր աջակիցն է Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը:

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային  միջավայրը և աջակցել փոքր և  միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով  ընդգրկուն աճ Հայաստանում:  Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ավելին, ծրագիրը աջակցում է   նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։