Categories: News

Ֆունկցիոնալ ծրագրավորում թեմայով դասախոսություն՝ ISTC- ում

Դեկտեմբերի 11-ին, 16։00-ին, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) «Խելացի քննարկում» (Smart Talk – խմբ.) հանդիպումների շրջանակում կմեկնարկի ֆունկցիոնալ ծրագրավորում թեմայով դասախոսություն։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

««Ֆունկցիոնալ ծրագրավորման» թեմայով Smart Talk- ի շրջանակներում ISTC-ն հյուրընկալելու է Քեմբրիջի համալսարանի ներկայիս ուսանող Արա Մամբրեյանին: Նա կներկայացնի ֆունկցիոնալ ծրագրավորումը՝ օգտագործելով Քեմբրիջի դասախոսությունների սլայդերը»,- հայտնում են հանդիպման կազմակերպիչները։

Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից

Share