Categories: News

Հայկական ստարտափը Seedstars-ի տարածաշրջանային մրցույթին կներկայացնի Հայաստանը

D’efekt հայկական ստարտափը կներկայացնի Հայաստանը դեկտեմբերի 12-14-ը Կիևում կայանալիք Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող շուկաներին նվիրված բիզնես համաժողովին։ Այս մասին «StartHub»-ին տեղեկացրին Seedstars-ից։

«2018 թվականի ընթացքում Seedstars 2018 -ի շրջանակում ընտրվել է 10 լավագույն տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ստարտափ, ում հրավիրել ենք մասնակցելու Կիևում կայանալիք համաժողովին։ Հայաստանը կներկայացնի D’efekt-ը, որի միջոցով օգտատերերը կարող են ստեղծել հետաքրքիր վիզուալ նյութեր՝ կյանքի կոչելով ստեղծագործական հմտությունները»,- հայտնում են կազմակերպիչները։

Այս միջոցառման ընթացքում պարզ կդառնան այն ստարտափների անունները, որոնք կմասնակցեն 2019 թվականի ապրիլինի Շվեյցարիայում կայանալիք համաշխարհային մրցույթին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մրցույթի հայաստանյան եզրափակիչը կայացել է սեպտեմբերի 29-ին, որի հաղթող է ճանաչվել «D’efekt» ստարտափը։

Լուսանկարը տրամադրել են Seedstars-ից

Share