News
10/12/2018 10:32
Դեկտեմբերի 10-ին, երեկոյան 7։30, Hero House-ում տեղի կունենա HyeTech Ձեռնարկատիրության ներգրավման ծրագրի (Entrepreneurship Immersion Programme (EIP)) մասին տեղեկատվական հանդիպում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։
EIP-ը Լոս Անջելեսում և Սիլիկոնյան հովտում անցկացվելիք 10-օրյա ինտենսիվ ծրագիր է։
Հայտերի դիմելու վերջնաժամկետը 2018 թվականի դեկտեմբերի 20-ն է։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն 2019 թվականի հունվարի 10-ին։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել նշված հղումով։
Տեղեկատվական հանդիպման մուտքն ազատ է։
Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից