Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթ՝ ISTC- ում
News 11/12/2018 08:00

Դեկտեմբերի 14-ին Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կազմակերպում են STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» ամենամյա մրցույթը: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Մրցույթի նպատակն է ոգեշնչել ձեռներեցության զարգացումը տեխնոլոգիական ոլորտում և նպաստել այդ ոլորտի նորարարական գաղափարների առևտրայնացմանը Հայաստանի զարգացմանը նպաստող հետևյալ ոլորտներում՝ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ /ՏՀՏ/, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաների նորարարություններ:

Մրցույթին մասնակցում են նախագծեր, որոնք ուղղված են նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 41 թիմ: Եզրափակչին կմասնակցի 10-15 թիմ, որոնք դեկտեմբերի 14-ին 10:00-ից սկսած իրենց գաղափարները կներկայացնեն ժյուրիին: Արդյունքում կընտրվեն 5 թիմեր, որոնք կարժանանան դրամաշնորհի: