![BANA-ն և Startdoon-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել](https://starthub.am/pub/uploads/2018/12/F3CB1EEC_FD20_43D7_B377_DA4653EFF6BD_244774392-960x1280.jpeg)
Դեկտեմբերի 11-ին Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի (BANA.am) ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանն ու Startdoon-ի տնօրեն Հայկ Մնացականյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ BANA.am-ի տեղեկատվական ծառայությունից։
Հուշագրի նպատակն է աջակցել հայկական ստարտափ թիմերին՝ միջազգային շուկա դուրս գալու հարցում։ Նաև, ստորագրող կողմերը կօգնեն հարաբերություններ ստեղծել ներդրողների և ստարտափների միջև։
Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (Business Angel Network of Armenia) աջակցում է ստարտափներին, որոնք սաղմնային փուլում ունեն ներդրումների պակաս։ Տարբեր ոլորտներում հաջողության հասած գործարար-ներդրողներն իրենց փորձը, գիտելիքը, կապերը տրամադրելով, նաև՝ գումար ներդնելով, օգնում են նորաստեղծ թիմերին։
StartDoon հայ-ֆրանսիական ինկուբատորը կապ է ստեղծում ստարտափների և եվրոպացի(մասնավորապես՝ ֆրանսիացի) մենթորների, ներդրողների հետ, աջակցում ներգրավել նոր ներդրումներ, գիտելիք և կապեր: Ներդրողների համար կարևոր է, որ տեղյակ լինեն ոչ միայն թիմի պրոդուկտից, այլև ընթացիկ աշխատանքներից:
Լուսանկարը՝ BANA.am-ի տեղեկատվական ծառայությունից