Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ PMI Science-ի հետ համատեղ հայտարարում է «Ֆակուլտետային հետազոտական մրցանակ»-ի մեկնարկի մասին։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՁԻՀ պաշտոնական էջից։
«Գիտահետազոտական հաստատություններից և համալսարաններից տարբեր թիմեր կարող են դիմել իրենց հետազոտական ծրագրերի համար ֆինանսավորում ստանալու համար նախատեսված «Ֆակուլտետային հետազոտական մրցանակ»-ին»,- հայտնում են ՁԻՀ-ից։
Այս մրցանակը թիրախավորում է հետազոտական և գիտական աշխատանքները՝ մի շարք ոլորտներում։ Դրանքն են՝
– կիրառական մաթեմատիկա,
– կիրառական ֆիզիկա,
– էլեկտրական ինժեներիա, էլեկտրոնիկայի հսկման համակարգ,
– տվյալների մայնինգ, տվյալների կառավարում,
– սիմուլյացիա և մոդելավորում, Multi-ֆիզիկայի մոդելավորում, ալգորիթմներ,
– սենսորային տեխնոլոգիաներ (Sensing-խմբ.),
– անալիտիկ քիմիա,
– կենսաբժշկություն, թունաբանություն,
– նյութագիտություն,
– աերոզոլային գիտություն (Aerosol –խմբ.)
– իրերի համացանց (IoT)։
Ֆակուլտետային հետազոտությունների մրցանակի շրջանակներում հետազոտական հաստատություններ/ համալսարաններ ներկայացնող 7 հետազոտական թիմ կստանա դրամաշնորհներ՝ 7500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Ծրագրին դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ նշված հղումով։
Դիմելու վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 24-ն է։
Լուսանկարը՝ ՁԻՀ-ի ֆեյսբուքյան էջից