Categories: News

QA ինժեներների համար անվճար սեմինար-քննարկում՝ BDG-ում

Դեկտեմբերի 20-ին, երեկոյան 8-ին, Business Development Group (BDG)-ում տեղի կունենա որակի ապահովման (QA) ինժեներների համար անվճար սեմինար-քննարկում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Վեբինարը կվարի QA Engineer Վարդան Խալաթյանը։։

Նա կանդրադառնա հետևյալ թեմաներին՝

– Test Cases,

– Bugs,

– Developer-ների հետ հաղորդակցման միջոցները:

QA մասնագետը որակի ապահովման մասնագետ է, ում գործունեությունն ուղղված է ծրագրերի մշակման ընթացքի բարելավմանը, սխալների հայտնաբերմանն ու կանխարգելմանը:

Վեբինարին ներկա գտնվելու համար պետք է գրանցվել այստեղ։

Լուսանկարը՝ միջոցառման ֆեյսբուքյան էջից

Share