Categories: News

Հայկական ստարտափերները հնարավորություն կունենան այցելել Սիլիկոնյան հովիտ

Փետրվարի 15-24-ը հայկական ստարտափների հիմնադիրները հնարավորություն կունենան HyeTech Ձեռնարկատիրության ներգրավման ծրագրի (EIP) շրջանակում այցելել Սիլիկոնյան հովիտ։ 

EIP-ն Լոս Անջելեսում և Սիլիկոնյան հովտում անցկացվելիք 10-օրյա ինտենսիվ ծրագիր է, որը նպատակ ունի օգնել հիմնադիրներին`

– հնարավորինս ներգրավվել Սիլիկոնյան հովտում և օգտագործել որքան հնարավոր է արդյունավետ եղած ռեսուրսները,

– բացահայտել իրենց ոլորտի առանցքային թեմաների մասնագետների և գործարար առաջնորդների, այդ թվում`մրցակիցների, գործընկերներիև պոտենցիալ հաճախորդների,

– ծանոթանալ Սիլիկոնյան հովտի տենդենցներին, և այլն։

Հայտերի դիմելու վերջնաժամկետը 2018 թվականի դեկտեմբերի 20-ն է։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն 2019 թվականի հունվարի 10-ին։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել նշված հղումով։

Share