Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» համաժողով՝ Ծաղկաձորում
News 20/12/2018 12:10

Դեկտեմբերի 23-ից 25-ը Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում կանցկացվի «Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» համաժողովը, որը կազմակերպում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ)՝  PMI Science-ի աջակցությամբ: Այս մասին «StartHub»-ին տեղեկացրին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Ֆորումի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի բիզնես և գիտահետազոտական հաստատություններում առկա առաջատար տեխնոլոգիաները՝ աշխատանքային կապերի խթանման, գործընկերության և հետագա համագործակցության նպատակով:

Հետազոտություններ և տեխնոլոգիաներ համաժողովը կհամախմբի շուրջ 150 մասնակցի՝ համալսարաններից և հետազոտական հաստատություններից, ստարտափ ընկերություններից, ՏՏ ոլորտի և ինժեներական կազմակերպություններից, ինկուբատորներից:

Միջոցառմանը մասնակցելու համար կարող են դիմել մասնավոր հատվածի և բիզնեսի ներկայացուցիչներ:

Դիմում-հայտը հասանելի է հետևյալ հղմամբ:

Երկօրյա միջոցառման շրջանակում կներկայացվեն բիզնես-հետազոտական համագործակցության հաջողված պատմություններ, կանցկացվեն խմբակային սեմինարներ և այդ քննարկումների վերաբերյալ թիմերի ներկայացումներ:

Համաժողովի ընթացքում գիտահետազոտական հաստատությունների /համալսարանների և բիզնես ոլորտի ներկայացուցիչները կհամախմբվեն հետևյալ ոլորտների շուրջ՝

–    Մեքենայական ուսուցում / Տվյալագիտություն;

–    Մոդելավորում, Սիմուլացիա, Ճարտարագիտություն;

–    Կենսատեխնոլոգիա, Քիմիա, Նյութագիտություն / Տեխնոլոգիա:

Հայաստանում գործում են շուրջ 1000 բարձր տեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք հիմնականում զարգացնում են միջազգային շուկայի ապրանքները, ծառայությունները և լուծումները:

Այս համաժողովը ստեղծվել է որպես ստարտափների, գործարարների և հետազոտական հաստատությունների համագործակցության հարթակ՝ կողմերի հիմնական կարողությունները բացահայտելու նպատակով:

Միջոցառման մանրամասները՝ կայքում:

Լուսանկարը՝ ՁԻՀ-ի ֆեյսբուքյան էջից