Երիտասարդ հիմնադիրների համար նախատեսված գերմանական «Westwelle Young Founders» ծրագիրն ընդունում է հայտեր՝ գարնանային փուլին մասնակցելու համար։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ հիմնադրամի պաշտոնական կայքից։
Ծրագրի տևողությունը 6 ամիս է, այն ամբողջովին ֆինանսավորվում է, նախատեսված է զարգացող երկրների տաղանդավոր երիտասարդ հիմնադիրների համար։
«Westwelle Young Founders»-ի նպատակն է Բեռլինում միավորել երիտասարդ հիմնադիրներին, աջակցել նրանց՝ զարգացնելով ձեռնարկատիրական հմտությունները և ընդլայնելով միջազգային ցանցը։
Տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը, 25 երիտասարդ ձեռնարկատեր հնարավորություն է ստանում մասնակցելու ծրագրին՝ ներկա գտնվելով Բեռլինի երիտասարդ հիմնադիրների համաժողովին: Այս ժամանակահատվածում նրանք հնարավորություն են ունենում հանդիպելու և համագործակցելու հաջողակ ձեռնարկատերերի, ներդրողների և քաղաքական որոշումներ կայացնողների հետ: Ծրագրի ընթացքում երիտասարդ հիմնադիրները հնարավորություն կունենան զարգացնել իրենց բիզնեսը և քննարկել մարտահրավերներ։ Ավելին, երիտասարդ հիմնադիրները փորձագետներից կստանան հետագա աջակցություն։
Համաժողովը կկայանա ապրիլի 2-ից 6-ը Բեռլինում։
Մանսակցելու համար կարելի է դիմել առցանց։
Վերջնաժամկետը՝ հունվարի 8։