Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Grovf ստարտափը նախասաղմնային փուլի ներդրում է ստացել
News 08/01/2019 09:29

SmartGateVC ֆոնդը «Գրանատուս Վենչուրս» ընկերության և ԱՄՆ-ից 4-5 հրեշտակ ներդրողների հետ համատեղ ղեկավարել է նախասաղմնային ներդրումային փուլը Grovf ստարտափում։ Այս մասին «StartHub»-ին տեղեկացրեց Grovf ընկերության տնօրեն և համահիմնադիր Խաչիկ Սահակյանը։

«Ներդրման գործընթացը ղեկավարել է SmartGateVC ֆոնդը, փուլին են միացել «Գրանատուս Վենչուրս» ընկերությունը և 4-5 հրեշտակ ներդրող՝ ԱՄՆ-ից։ Այս ֆինանսավորման շրջանը մեզ հարկավոր էր, որպեսզի մեր թիմ ներգրավենք Senior մակարդակի FPGA/ HDL ծրագրավորողներ։ Ներդրման մյուսը մասը կուղղենք մեր պրոդուկտից 4-5 օրինակ վաճառելու համար»,- ասել է Խաչիկ Սահակյանը։

«Ուրախ եմ աշխատել «Grovf» ստարտափը ներկայացնող թիմի հետ: Թիմն ունի ճկուն բիզնես մոդել, և, ըստ երևույթին, արտադրանքը ճիշտ ներկայացնելու դեպքում, իր հետ կբերի եզակի նորարարություն՝ շուկայում առկա պահանջարկը բավարարելու համար»,- նշել է  վենչուրային SmartGateVC ֆոնդի գործընկեր և համահիմնադիր Աշոտ Արզումանյանը։

Նշենք, որ Grovf ի կողմից ներկայացրած պրոդուկտն Java Virtual Machine (JVM) ապարատային արագացում է՝ FPGA-ի միջոցով։ 

Ի դեպ, Grovf ընկերությունը փնտրում է FPGA ծրագրավորողների (FPGA developers)։