«Crosspring» հոլանդական նեդրումային ընկերությունը ներդրում է կատարել «Հիմնարկ» ՓԲԸ ստարտափում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ընկերության պաշտոնական կայքից։
««Crosspring»-ն ուրախ է տեղեկացնել «Հիմնարկ ՓԲԸ»֊ում ներդրում կատարելու մասին։ Վերոնշյալ հայկական ստարտափը վերջին մի քանի ամիսներին աջակցություն է ստացել Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA.am) կողմից։ BANA-ի, բիզնես այլ հրեշտակների և ներդրողների հետ համատեղ ներդրում ենք կատարել «Հիմնարկ» ՓԲԸ -ում»,- նշված է հրապարակման մեջ։
Նշենք, որ «Հիմնարկ» ՓԲԸ -ն օնլայն հարթակ է, որն ավտոմատացնում է կադրային գործավարությունը և աշխատավարձերի հաշվարկը։ Համակարգը նվազագույնի է հասցնում մուտքագրման և ճշտության վերահսկման ջանքը, ինչպես նաև աշխատակիցներին թույլ է տալիս ստանալ լիարժեք տեղեկատվություն ստացված աշխատավարձի հաշվարկի, պահումների, հասանելի արձակուրդային օրերի և այլ կադրային ու աշխատավարձի հաշվարկի վերաբերող հարցեր։