Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Աշխատանքներ են տարվում ինժեներական քաղաքի ստեղծման ուղղությամբ
News 10/01/2019 10:22

Հունվարի 10-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության որոշմամբ ՀՀ-ն որպես նվիրատվություն կընդունի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Բագրևանդ փողոցի հ․ 74 հասցեում գտնվող Երևան համայնքին սեփականություն հանդիսացող 135.720.000 դրամ կադաստրային արժեք ունեցող 3 հա մակերեսով բնակավայրի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:

Գույքը նախատեսվում է ամրացնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:

Համապատասխան որոշմամբ սահմանվում են դրույթներ նվիրատվությունը ընդունելու, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռում գրանցելու և ինժեներական քաղաքի ստեղծման համար կազմակերպություններին նվիրաբերությամբ տարածքներ տրամադրելու մասին։ Հիմնավորման համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվիրաբերությամբ տարածքները տրամադրվելու են համապատասխան պայմանագրային հիմունքներով, որտեղ սահմանվելու է հողատարածքի հետագա տնօրինման և տիրապետման առանձնահատկությունները: Հողի սեփականության իրավունքի փոխանցման համար ընտրվել է նվիրաբերության գործարքի եղանակը, քանի որ այն հնարավորություն է տալիս պետությանը տվյալ գույքի ոչ նպատակային օգտագործման դեպքում դադարեցնել սեփականության իրավունքը և վերադարձնել այն։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայք