Դեկտեմբեր, 2024
December 2024
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
Repat Start Up ծրագիրն ընդունում է հայտեր
News 11/01/2019 08:47

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամը 2019թ․ հունվարի 10-ին հայտարարեց Repat Start Up Mentorship Program ծրագրին դիմելու երկրորդ կանչի մասին։Այս մասին «StartHub»-ը տեղեկացրին Repat Start Up-ից։

2018թ․ փետրվարին մեկնարկած Repat Start Up Mentorship Program ծրագրի նպատակն է աջակցել նորարարներին, ովքեր պատրաստ են իրականացնելու Հայաստանի զարգացմանն անմիջականորեն նպաստող նոր նախաձեռնություններ։

Ծրագիրը  նախապատվությունը տալիս է այն դիմորդներին, ովքեր փորձառություն կունենան բիզնես կամ հասարակական նախաձեռնություններում, որոնց գործունեությունը ներառում, բայց չի սահմանափակում Զբոսաշրջություն, Բժշկական ծառայություններ, Տեխնոլոգիա, Գյուղատնտեսություն, Հաղորդակցություն և տեղեկատվություն, Կրթություն, Հասարակական նախաձեռնություններ և Արտադրություն ոլորտները։

Դիմորդ կարող են դառնալ այն անձինք, ովքեր ներկայումս բնակվում են արտերկրում կամ նրանք, ում ՀՀ-ում գտնվելու ժամանակը չի գերազանցում 3 տարին։ Արտերկրում բնակվող դիմորդն ընտրվելու դեպքում Հայաստանում ծրագրի համակարգող ունենալու հնարավորություն կստանա։ Ծրագրի համակարգողի ընտրությունը պետք է կատարվի ծրագրին մասնակցությունը հաստատելուց հետո 30 օրվա ընթացքում։

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ունենալ անձնական մենթոր ու ստանալ մեկամյա բաժանորդագրություն քովորքինգ տարածքում։ Ծրագրի շրջանակներում մասնակիցը կարող է ստանալ իրավական և տեղեկատվական աջակցություն: Մասնակիցներին տրամադրվում է նաև մարքեթինգ և PR աջակցություն, մասնակցության հնարավորություն Sevan StartUp Summit-ում, ինչպես նաև Սփյուռքի և Հայաստանի փորձառու ու առաջատար մասնագետների հետ շփման հնարավորություն։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2019թ․ փետրվարի 10-ը։

Նշենք, որ Repat Start Up Mentorship Program ծրագրի առաջին փուլում ընտրված մասնակիցները 2018թ․ նոյեմբերի 8-ին կայացած «Meet and Greet» միջոցառմանը ավելի քան 60 ներկաներին ներկայացրին սեփական նախագծերի՝ նախորդ 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքը։

Ծրագիրը մեկնարկել և իրականացվում է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (Repat Armenia Foundation) նախաձեռնությամբ։ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը ապաքաղաքական հասարակական կազմակերպություն է, որը հիմադրվել է 2012թ․։ Հիմնադրամի  գործունեության հիմնական ուղղություններն են հայրենադարձության խրախուսումը, հայրենադարձին տրամադրվող անհատական աջակցության ապահովումը և հայրենադարձության քաղաքականության ձևավորումը:

Լուսանկարները՝ Repat Start Up