News
11/01/2019 10:21
2Hz ստարտափի աղմուկը վերացնող Krisp հավելվածը ProductHunt-ում հայտնվել է «Golden Kitty» մրցույթի՝ «2018 թվականի տարվա լավագույն արտադրանք» անվակարգում ֆինալիստների ցանկում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Krisp հավելվածի ֆեյսբուքյան էջում։
Օգտատերերը հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրած մասնակցի օգտին մինչև հունվարի 15-ը, երեկոյան 6-ը ներառյալ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հավելվածը նոյեմբերին 16-ին ProductHunt-ում ճանաչվել է օրվա պրոդուկտ։
ProductHunt-ը կայք է, որը թույլ է տալիս օգտատերերին հրապարակել և հայտնաբերել իրենց նախընտրած պրոդուկտները։ Այն հիմնադրվել է Ռայան Հուվերի (Ryan Hoover) կողմից 2013 թվականին՝ Y Combinator-ի աջակցությամբ։