Փետրվար ամսին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարում է կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։
Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև հունվարի 28-ը, [email protected] էլփոստին:
Թեման պետք է կապ ունենա կիբերանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչև երեխաների դեմ կիբերհալածանքների (cyber bullying) դեմ պայքար։
– Տեսանյութի տևողություն՝ 1-5 րոպե,
– Լեզու՝ հայերեն,
– Մասնակիցների առավելագույն տարիքը՝ 25 տարեկան,
– Այլ չափանիշներ՝ տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։
Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ինչպես նաև կտեղադրվեն ԿԳՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում:
Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ: