Սեպտեմբեր, 2021
September 2021
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
ԿԳՆ-ն հայտարարում է կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ
News 14/01/2019 13:26

Փետրվար ամսին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարում է կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչև հունվարի 28-ը, [email protected] էլփոստին:

Թեման պետք է կապ ունենա կիբերանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչև երեխաների դեմ կիբերհալածանքների (cyber bullying) դեմ պայքար։

– Տեսանյութի տևողություն՝ 1-5 րոպե,

– Լեզու՝ հայերեն,

– Մասնակիցների առավելագույն տարիքը՝ 25 տարեկան,

– Այլ չափանիշներ՝ տեսանյութը պետք է լինի հետաքրքիր և օգտակար։

Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ինչպես նաև կտեղադրվեն ԿԳՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում:

Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ: