Categories: News

Armenia Startup Academy-ի աշնանային ծրագրի ռեզիդենտներն ելույթ կունենան ներդրողների առջև

Հունվարի 19-ին, երեկոյան 6-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանուգյան» դահլիճում տեղի կունենա Armenia Startup Academy-ի՝ 2018 թվականի աշնանային ծրագրի (batch3-խմբ.) դեմո օրը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ նախաաքսելերացիոն ծրագրիի ֆեյսբուքյան էջից։

Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալ աշնանային ծրագրաշարի մասնակից ստարտափների հետ։ Վերջիններս նաև ելույթ կունենան հետաքրքրված ներդրողների, ընկերների և համայնքի առջև։

Յուրաքանչյուր ստարտափ թիմի կհատկացվի պրոդուկտը ներկայացնելու համար անհատական խցիկ։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան SmartGateVC-ի հիմնադիրների կողմից ստեղծված Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։

Լուսանկարը՝ Armenia Startup Academy

Share