Մայիս, 2021
May 2021
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Startup Boost Weekend Vol4 մրցույթ՝ ԵՊՀ-ում
News 16/01/2019 08:26

Փետրվարի 22-24-ը, ԵՊՀ-ում տեղի կունենա «Startup Boost Weekend Vol4» հերթական ուսանողական մրցույթը։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ մրցույթի ֆեյսբուքյան էջից։

Startup Boost Weekend-ը 54 ժամյա միջոցառում է՝ միտված՝ ձեռներեցությունը խթանելուն և ուսանողների քաջալերմանը՝ իրենց միջավայրում և ընդհանրապես աշխարհում փոփոխություններ կատարելու գործում:

Հետաքրքրված ուսանողները կարող են գրանցվել Breedge-ի հարթակով:

Գրանցվելու վերջնաժամկետը՝ փետրվարի 18-ը, ժամը 23:59-ը:

Ընտրված անձինք փետրվարի 19-ին և 20-ին կստանան մասնակցությունը հաստատող էլեկտրոնային նամակ և հեռախոսազանգ :

Catalyst հիմնադրամը, համագործակցելով Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորիատորիաների հետ, կազմակերպում է Startup Boost Weekend Vol4-ը Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business և EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

Լուսանկարը՝ Startup Boost Weekend