News
16/01/2019 10:16
Հայկական Renderforest ստարտափը հայտնվել է G2crowd հարթակի՝ «2019 թվականի 100 լավագույն ծրագրային ապահովման ընկերություններ» (Best Software Companies 2019 Awards-խմբ.) վարկանիշային ցուցակում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ G2crowd հարթակից։
Այն զբաղեցրել է 87-րդ հորիզոնականը՝ շրջանցելով անգամ Facebook-ին։ Հայտնի սոցցանցը զբաղեցրել է ընդամենը 92-րդ տեղը։
Առաջին հորիզոնականում է Google-ը։
G2crowd-ը լավագույն բիզնես ծրագրերի և ծառայությունների մասին իրական ժամանակում տեղեկատվություն տրամադրող հարթակ է։ Հարթակի վարկանիշային ցուցակները կազմվում են՝ հաշվի առնելով անկախ օգտատիրոջ կողմից արված գնահատականները։
Renderforest-ն առցանց հարթակ է, որը թույլ է տալիս օգտատերերին ինքնուրույն բարձր թողունակության տեսանյութ ստեղծել: