FAST հիմնադրամի՝ ստարտափների և սկսնակ ձեռներեցների համար նախատեսված «Startup Studio»-ի շրջանակներում իրականացվող Կանանց ձեռնարկատիրության խթանմանն ուղղված (Female Budding Entrepreneurs-խմբ.) ծրագիրն ընդունում է հայտեր։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ FAST-ի ֆեյսբուքյան էջից։
«Ուրախ ենք տեղեկացնել կանանց ձեռնարկատիրության խթանմանն ուղղված ծրագրի շրջանակում հայտերի ընդունման մասին։ Այս ծրագրի նպատակն է ուսումնական մոդուլների, մենթորության, ցանցի հասանելիության և ֆինանսավորման միջոցով աջակցել ստարտափին գաղափարի ստեղծման և զարգացման համար գործիքներ ստեղծելու գործում»,- հայտնում են Fast-ից։
Ստարտափ ստուդիայի նպատակն է աջակցել գիտությամբ և տեխոնոլգիաներով հետաքրքրված ստարտափներին, երիտասարդ ձեռնարկատերերին, որոնք ցանկություն ունեն ապագայում ունենալ իրենց սեփական ընկերությունը։ Այս ծրագրի շրջանակում առաջարկվում է մենթորություն, հարմարավետ տարածք FAST-ում։
Ծրագրին մասնակցությունն անվճար է։
Կանանց ձեռնարկատիրության խթանմանն ուղղված ծրագիրը ֆինանսավորվում է Բրիտանական խորհրդի կողմից։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 28։
Լուսանկարը՝ FAST