Հունվարի 22-ին Աջափնյակ վարչական շրջանի թիվ 155 հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Այս մասին «StartHub»-ին տեղեկացրին ԱՏՁՄ-ի հանրային կապերի ծառայությունից։
155 հիմնական դպրոցի սաներն ու աշխատակազմն անհամբերությամբ էին սպասում ինովացիոն լաբորատորիայի ստեղծմանը: Դպրոցն իր ֆինանսական միջոցներն է ներդրել իր աշակերտներին ինժեներական գիտելիքների փոխանցման և «Արմաթ»-ի ստեղծման համար:
Հաշվի առնելով դոնոր կազմակերպությունների սղությունն ու այն առաջնահերթությունը, որ «Արմաթ»-ները ստեղծվում են սահմանամերձ և մարզային բնակավայրերում, մի շարք դպրոցներ հանդես են գալիս սեփական նախաձեռնությամբ՝ որպեսզի օր առաջ դպրոցակններին տրամադրեն ժամանակակից կրթության անվճար պայմաններ:
Սա հերթական օրինակելի նախադեպն է, երբ դպրոցի տնօրինությունը ինքնուրույն է ֆինանասական միջոցներ հայթայթում՝ կրթության որակի բարելավման համար:
Հիշեցնենք, որ Հայաստանում ու Արցախում գործում են ավելի քան 250 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ դպրոցականներն անվճար գիտելիք են ստանում, մասնակցում բազմապրոֆիլ զարգացման միջոցառումների ու ծանոթանում ՏՏ ոլորտի հնարավորություններին:
Լուսանկարը՝ ԱՏՁՄ