Փետրվարի 15-24-ը Լոս Անջելեսում ու Սիլիկոնյան Հովտում կայանալիք «HyeTech Entrepreneur Immersion Program 2019» (HyeTech EIP) ծրագրին կմասնակցի հայկական 13 ստարտափ։ Այս մասին «StartHub»-ին տեղեկացրին ծրագրի համակարգողները։
Նշենք, որ ծրագրի շրջանակում հայկական ստարտափների հիմնադիրները հնարավորություն կունենան 10 օրվա ընթացքում ծանոթանալ ոլորտի ամենաարդիական և օգտակար նորամուծություններին, Սիլիկոնյան հովտի տեխնո մշակույթին ու տենդենցներին։
Տեղեկացնենք, որ ծրագրին մասնակցելու համար դիմել է 52 թիմ, ընտրվել է 13-ը, որից 3-ինը կին հիմնադիրներ են։
EIP-ի նպատակն է օգնել ձեռնարկատերերին ներգրավվել Սիլիկոնյան հովտում և ռեսուրսներն օգտագործել առավել արդյունավետ, բացահայտել ՏՏ ոլորտի ազդեցիկ մասնագետներին և գործարար առաջնորդներին, ինչպես նաև՝ մրցակիցներին, գործընկերներին ու պոտենցիալ հաճախորդներին:
Ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Առաջինն անցկացվել է 2016թ.-ի ապրիլին՝ մասնակիցներին տրամադրելով փորձի ու գիտելիքների մեծ պաշար:
Վերջին երկու տարիներին Հայաստանում ստարտափների թվի աննախադեպ աճը ստիպեց SmartGateVC-ին՝ Globally-ի հետ համատեղ իրականացնել շարունակել Hye Tech-ի ծրագրի իրակնացումը նաև 2019-ին։
Ծրագրով նախատեսված են Սիլիկոնյան հովտում և Լոս Անջելեսում հանդիպումներ հաջողակ ձեռնարկատերերի ու ներդրողների հետ: Մասնակիցները կարող են դեմ առ դեմ խորհրդատվություն ստանալ և բիզնեսի ոլորտում հետաքրքրող թեմաներ քննարկել նրնաց հետ: Ինչպես նաև, ընտրված ստարտափների հիմնադիրները կկարողանան այցելել տարբեր աքսելերատորներ և ներդրող ընկերություններ, պատկերացում կազմել վերջիններիս ներդրումային ակնկալիքների և շուկայում սպասվող փոփոխությունների մասին:
Ծրագրի ավարտին տեղի կունենա փիչերի մրցույթ՝ մասնակից ստարտափների միջև։
HyeTech EIP 2019-ի հովանավորներն են HIVE Ventures, Teamable, EarlyOne, SmartClick, SFL, Soft Construct ընկերություններն ու մի շարք անհատներ, որոնք կատարել են անձնական ներդրումներ։
HyeTech-ի մասին
HyeTech-ը հայ մասնագետների համայնք է, ովքեր կիսում են տեխնիկական, բիզնեսի և ձեռնարկատիրության գիտելիքները և փորձը։
SmartGateVC վենչուրային ֆոնդի մասին
SmartGateVC վենչուրային ֆոնդը ներդրումներ է կատարում նախասաղմնային փուլում գտնվող ստարտափներում: Հիմնական ուղղություններն են արհեստական բանականությունը, կիբերանվտանգությունը և իրերի ինտերնետը:
Globally-ի մասին
Globally-ն սկսած 2012 թվականից աջակցում է հայաստանյան ձեռնարկատերերին և հյուրընկալում նրանց ԱՄՆ-ում: 30-ից ավելի տեխնոլոգիական ձեռնարկատերեր աջակցություն են ստացել Globally թիմի կողմից:
Լուսանկարները՝ HyeTech EIP