Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Պրոֆեսիոնալ նախագծերի կառավարման դասընթաց՝ ISTC-ում
News 25/01/2019 08:27

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) փետրվարի 6-ից մեկնարկում է պրոֆեսիոնալ նախագծերի կառավարման դասընթաց (Professional Project Management –խմբ.)։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ISTC-ի ֆեյսբուքյան էջից։

«ISTC-ն ներկայացնում է պրոֆեսիոնալ նախագծերի կառավարման դասընթաց: Դասընթացի ավարտից հետո կկարողանաք կիրառել նախագծերի կառավարման գործիքները ձեր աշխատանքի մեջ, պլանավորել, վերահսկել և գնահատել նախագծերը և ամենակարևորը` պատրաստ լինել ցանկացած չափի և բարդության ծրագրերի կառավարմանը»,- հայտնում են դասընթացի կազմակերպիչները։

Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Այն վճարովի է։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 5-ը:

Լուսանկարը՝ ISTC