Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայկական ստարտափը՝ Apple ձեռնարկատերերի ճամբարի մասնակից
News 29/01/2019 10:47

Հայկական D’efekt ստարտափի համահիմնադիրները մասնակցում են Կալիֆորնիայում Apple-ի ձեռնարկատերերի ճամբարին (Apple Entrepreneur Camp-խմբ.)։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ Apple-ից։

«Այսօր Apple-ն իր դռներն է բացել հավելված մշակող 11 կին հիմնադիրների առջև։ Նրանք կմասնակցեն Ձեռնարկատիրության ճամբարի առաջին նիստին»,- հայտնում են կազմակերպիչները։

Այս ծրագրի շրջանակում հավելվածներ մշակող կին հիմնադիրները կծանոթանան այնպիսի գործիքների հետ, որոնք անհրաժեշտ են այսօրվա համաշխարհային հավելվածների տնտեսությունը զարգացնելու համար։

Ձեռնարկատեր ճամբարը երկու շաբաթ տևողությամբ հագեցած լաբ է, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեն աշխատելու Apple-ի փորձագետների և ինժեներների հետ՝ իրենց հավելվացների մշակումն արագացնելու նպատակով։

Ծրագիրը ներառում է նաև դիզայնի, տեխնոլոգիաների և App Store մարքեթինգի վերաբերյալ դասընթացներ։

D’efekt ստարտափը մշակել է հավելված, որի միջոցով օգտատերերը կարող են ստեղծել հետաքրքիր վիզուալ նյութեր՝ կյանքի կոչելով ստեղծագործական հմտությունները։