Փնտրվում են վեբ և մոբայլ ծրագրավորողներ՝ Գավառում և Եղեգնաձորում շաբաթ-կիրակի օրերին դասավանդելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Business Development Advisors (BDA) ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը։
«Եթե ՏՀՏ ոլորտի երևանյան ընկերություններում կան վեբ և մոբայլ ծրագրավորողներ, ովքեր պատրաստ են իրենց շաբաթ-կիրակի օրերն անցկացնել վերոնշյալ քաղաքներում և դասավանդել, խնդրում եմ ինձ հետ շտապ կապ հաստատել։ Մենք տրամադրում ենք մեքենա և, իհարկե, աշխատավարձ»,- նշվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Գեղարքունիքի մարզպետարանը, Գավառի պետական համալսարանը և Luseen Technologies ընկերությունը հունվարի 25-ին քառակողմ հուշագիր են ստորագրել, որի շրջանակում Գեղարքունիքի մարզում կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր:
Նշենք, որ դասընթացները կմեկնարկեն մարտի 1-ից՝ Եղեգնաձորում և Գավառում։