Հունվարի 31-ին GlobalAM ՀԿ-ի գրասենյակում Եվրոպայում հայտնի Startup Wise Guys-ի գործադիր տնօրեն Քրիստոբալ Ալոնսոն հանդիպեց հայ ներդրողների և ստարտափների հետ։
Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի/BANA/-ի առաջարկով Քրիստոբալը բացառիկ հանդիպում ունեցավ ներդրողների հետ, ներկայացրեց շատերին հետաքրքող հարցերի պատասխանները՝
– Ինչու՞ ներդրում անել Հայաստանում,
– Ովքե՞ր են բիզնես հրեշտակները,
– Ինչպե՞ս ճիշտ զարգացնել տնտեսությունը:
Նաև հայկական լավագույն նորարար թիմերի անդամները հնարավորություն ունեցան ելույթ ունենալու ներդրողների առջև։
«Մենք հնարավորություն ենք տվել ստարտափներին ելույթ ունենալ իրական ներդրողների առջև։ Այսօրվա ելույթները և տրվող հարցերը կօգնեն ստարտափների հիմնադիրներին ստանալ իրենց պրոդուկտի վերաբերյալ գնահատականներ և կարծիքներ։ Ներդրողները քննարկման արդյունքում ստարտափներին կհայտնեն իրենց իսկ կարծիքները՝ տալով նրանց պայմանական միավորներ։ Դա կօգնի վերջիններիս շտկել թերությունները»,- «StartHub»-ի հետ զրույցում նշեց Քրիստոբալ Ալոնսոն։
Հավելենք, որ 2012-ին Էստոնիայում հիմնադրված SWG աքսելերատորը ներդրումներ է արել 35 երկրի 100-ից ավելի ստարտափներում։ B2B ստարտափների հետ աշխատող առաջին եվրոպական աքսելերատորը 3-ամսյա մենթորայինծրագիր է, որի ընթացքում թիմերը ստանում են 30,000 եվրո կանխիկֆինանսավորում, գծագրում են նորարար բիզնեսի ռազմավարական քայլերը, նաեւ ստանում են մենթորների խորհրդատվություն, արդյունքում էլ՝ դուրս են գալիս միջազգային գլոբալ շուկա։