Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Բագրատ Ենգիբարյանը Ղազախստանում ներկայացրել է Հայաստանի ՏՏ ոլորտը
News 01/02/2019 11:39

2019թ-ի փետրվարի 1-ին Ալմաթիում ընթացող «DIGITAL AGENDA Into the Globalization 2.0» համաժողովին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հանդես է եկել Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված հաջողությունների և առկա ներուժի մասին ելույթով: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ՁԻՀ-ի ֆեյսբուքյան էջից։

Համաժողովի շրջանակում մասնակից երկրների վարչապետների ներկայությամբ ստորագրվել է նաև համագործակցության հուշագիր՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), «ՏՏ ատարթափների «Astana Hub» միջազգային տեխնոպարկ» կորպորատիվ հիմնադրամի, Ղրղզստանի հանրապետության Բարձր տեխնոլոգիաների պարկի Նոր տեխնոլոգիաների մշակման և առևտրայնացման կենտոն զարգացման հիմնադրամի միջև։

Լուսանկարը՝ ՁԻՀ ֆեյսբուքյան էջ