Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
«Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» թեմայով հանդիպում՝ Լոֆթ-ում
News 04/02/2019 06:41

Փետրվարի 6-ին՝ ժամը 19։00-ին, «Loft» բազմաֆունկցիոնալ կենտրոնում տեղի կունենա ,«Վերադարձ դեպի մարզ. համաչափ զարգացում տեխնոլոգիաների միջոցով» թեմայով հանդիպում-քննարկում։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ միջոցառման ֆեյսբուքյան էջից։

Հանդիպումը նախաձեռնել է Ձեռարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF)-ը՝ LOFT-ի հետ համատեղ։

Նշենք, որ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը նախաձեռնել է տեխնոլոգիական ոլորտի մասնագիտացված կրթական ծրագրեր մարզերի համար, որն արդյունավետ միջոց է՝ մարզաբնակ երիտասարդների՝ դեպի մարզ վերադարձին։ Այս պահին Գեղարքունիքի, Վայոց ձորի և Լուռու մարզերում տրվում է նախագծի մեկնարկը, ինչի շուրջ էլ ծավալվելու է քննարկումը (մասնավորապես՝ կրթական և աշխատանքային հեռանկարների մասին)։

Այս համատեքստում զուգահեռաբար քննարկվելու է նաև մարզերում «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնների առկայության կարևորությունը, որոնք կնպաստեն մարզաբնակ երիտասարդների կրթական գիտակցության բարձրացմանը, ինչպես նաև հարթակ կհանդիսանան նրանց ինքնարտահայտման համար։

Հանդիպման հատուկ հյուրերն են.

– Ամալյա Եղոյանը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ», մարզերում տեխնոլոգիական ծրագրերի զարգացման ղեկավար

– Կարինե Ավետիսյան՝ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

– Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզպետ

– Տրդատ Սարգսյանը՝ Վայոց ձորի մարզպետ

– Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզպետ

– Արևիկ Համբարձումյանը | «Լոֆթ»-ի գլխավոր տնօրեն

Հանդիպման մուտքն անվճար է։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։