Categories: News

Մեկնարկել է «ԴԻՋԻԿՈԴ» մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նախաձեռնում է «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման պատանեկան հերթական 5-րդ մրցույթի անցկացումը: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆեյսբուքյան էջից։

Մրցույթի նպատակն է.

– նպաստել պատանիների մոտ ալգորիթմական մտածողության զարգացմանը,

– խաղ խաղացողից դառնալ խաղ ստեղծող,

– բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները,

– բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին։

Ովքե՞ր կարող են մասնակցել.

-դպրոցականները, միջին մասնագիտական ուսումնական ուսանողները։

Ո՞ր ծրագրերով պետք է ծրագրավորել.

– Scratch / Աղվես,

– K-turtle / Կրիա,

– Python։

Հայտերն ընդունվում են մինև 2019թ. մարտի 15-ը:

Ժյուրին կորոշի նախնական փուլից եզրափակիչ անցած մասնակիցներին:

Եզրափակիչը կանցկացվի մինչև մարտի 31-ը:

Մրցույթին դիմելու ընթացակարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել նշված հղումով։

Լուսանկարը՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆեյսբուքյան էջից

Share