Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայտնի են Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի անցկացման օրերը
News 05/02/2019 11:12

«Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ի օրերն արդեն հայտնի են։ Վրանային բիզնես ֆորումը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը։ Սևանի ափին կհավաքվեն ավելի քան 1000 ձեռներեցներ ողջ աշխարհից։

Սամմիթի նպատակը նորարարական գաղափարների խրախուսումն է, ինչպես նաև բիզնես աշխարհի ներկայացուցիչների մեջ անկաշկանդ կապի հաստատումը։ Սամմիթի 7 օրերի ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցել դասախոսությունների և քննարկումների բիզնես աշխարհի հաջողակների հետ։ 2019-ին ևս Հայաստան կհրավիրվեն հաջողակ ստարտափների հիմնադիրներ, ովքեր իրենց փորձով կկիսվեն և կուղղորդեն նորարարներին։ Նախատեսվում է հյուրընկալել ավելի քան 100 բիզնես էքսպերտների և մենթորների։

«Սևան Ստարտափ Սամմիթ» 2019-ի մրցանակային ֆոնդը կգերազանցի 100,000 ԱՄՆ դոլարը, որը կբաշխվի հաղթող ստարտափների միջև։ Սամմիթին ներկա կլինեն ավելի քան 10 վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ և կներգրավվեն միջազգային աքսելերացիոն ծրագրերի ներկայացուցիչներ։

«Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշել է․ «Սամմիթն արդեն դարձել է ոչ միայն հայկական, այլև միջազգային ստարտափ էկոհամակարգի սպասվող միջոցառումներից։ Փորձում ենք ամեն տարի ներգրավել էլ ավելի ազդեցիկ ներդրումային ֆոնդեր և հաջողակ ձեռներեցների։ Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի մրցանակային ֆոնդից բացի կլինի նաև երաշխավորված 100,000 ԱՄՆ դոլար ներդրումային ֆոնդ «Սիսայդ Ստարտափ Հոլդինգս»-ի կողմից»։

Սամմիթին, որն առաջին անգամ անցկացվել է 2016-ին, մինչ օրս մասնակցել են ավելի քան 2000 գործարարների և ստարտափների հիմնադիրներ։ Մրցանակային ֆոնդը գերազանցում է 150,000 ԱՄՆ դոլարը, իսկ ընդհանուր ներդրումները գերազանցում են 1,000,000 ԱՄՆ դոլարը։ 2018-ին Սամմիթն անցկացվել է 3 անգամ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Հնդկաստանում և Հայաստանում։

Եթե ունեք ստարտափ գաղափարներ, որոնք ցանկանում եք իրագործել  կամ արդեն իրագործման փուլում եք, և ցանկանում եք զարգացնել այն, հաղթել գրանտներ և հանդիպել ներդրողների, ապա «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ամենալավ հարթակն է դրա համար։

Մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ

Լուսանկարը՝ Սևան Ստարտափ Սամմիթ