Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
26 խաղ՝ «Global Game Jam-2019» հաքաթոնի շրջանակում
News 06/02/2019 11:04

Հունվարի 25-ից 27-ը Ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնում (EPIC) կայացած «Global Game Jam-2019» խաղերի հաքաթոնի շրջանակում ստեղծվել է 26 խաղ։ Այս մասին «StartHub» տեղեկացավ EPIC-ի էջից։

«Global Game Jam»-ը 2009 թվականից սկսած ամբողջ աշխարհում կազմակերպվող ամենամյա միջազգային խաղերի հաքաթոն է: Ամբողջ աշխարհում այն հանդիսանում է խաղային (խաղերի ստեղծման) խոշորագույն իրադարձություն, որը համախմբում է նոր տեխնոլոգիաներ բացահայտելու և խաղեր զարգացնելու ցանկություն ունեցող մարդկանց։

Միջոցառումը տևում է 48 ժամ։

Այս տարվա թեման՝ «ինչ է նշանակում տունը ձեզ համար»:

Այս տարի մասնակցել է ավելի քան 100 մասնակից՝ ձևավորված թիմերով։ Արդյունքում ստեղծվել է 26 խաղ։

«Որոշ թիմեր կազմվեցին տեղում: Մասնակցում էին նաև նախորդ երկու տարիների թիմեր։ Ասեմ, որ 2017 թվականին ստեղծվել է ընդամենը 5 խաղ, իսկ 2018 թ-ին այդ թիվը հասել է 12-ի, այս տարի էլ՝ 26», – նշել է Նարեկ Աղեկյանը՝ Noor Games-ից:

Նշենք, որ թիմերի հետ աշխատել է 17 փորձառու մենթոր։

Հունվարի 27-ին մասնագիտական ժյուրին շնորհել է երեք մրցանակ:

«Լավագույն խաղ» մրցանակը ստացել է «The heaviest matter of the universe» խաղը:

«Լավագույն արվեստ» մրցանակին արժանացել է «Creepy House»-ը, իսկ «Լավագույն կիրառումը» մրցանակին՝ VIM խաղը:

Լուսանկարը՝ EPIC