Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ (ՁԻՀ) USAID Armenia-ի հետ համատեղ, հայտարարում են ԱՄՆ-Հայաստան հետազոտական համագործակցության դրամաշնորհի մեկնարկի մասին։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ISTC-ի էջից։
Ծրագրի նպատակն է իրականացնել հետազոտական թիմերի ֆինանսավորում, որպեսզի նրանք կարողանան փոխանակել իրենց փորձը ԱՄՆ-ում հետազոտական թիմերի և համագործակցեն այնտեղի գիտական հաստատությունների հետ:
Այս գրանտի հիմնական նպատակն է համատեղ հետազոտական նախագծեր բերել Հայաստան:
Ծրագիրը բաց է ընթացիկ հետազոտական նախագծերի համար, գաղափարի փուլում գտնվող հայտերը չեն դիտարկվի։
Հետազոտության հիմնական ոլորտներն են՝
– ճանաչողական/իմացական հաշվարկում (AI),
– մեքենայական ուսուցում,
– մեծ տվյալների վերլուծություն,
– կիբերանվտանգություն,
– ամպային հաշվարկ,
– բլոկչեյն։
Դիմումների վերջնաժամկետը՝ մարտի 31:
Լրացրած հայտ փաթեթը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Դրամաշնորհին դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ այստեղ։