Categories: News

ISTC-ն և EIF-ը հայտարարում են նոր հետազոտական դրամաշնորհի մեկնարկի մասին

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ (ՁԻՀ) USAID Armenia-ի հետ համատեղ, հայտարարում են ԱՄՆ-Հայաստան հետազոտական համագործակցության դրամաշնորհի մեկնարկի մասին։ Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ISTC-ի էջից։

Ծրագրի նպատակն է իրականացնել հետազոտական թիմերի ֆինանսավորում, որպեսզի նրանք կարողանան փոխանակել իրենց փորձը ԱՄՆ-ում հետազոտական թիմերի և համագործակցեն այնտեղի գիտական հաստատությունների հետ:

Այս գրանտի հիմնական նպատակն է համատեղ հետազոտական նախագծեր բերել Հայաստան:

Ծրագիրը բաց է ընթացիկ հետազոտական նախագծերի համար, գաղափարի փուլում գտնվող հայտերը չեն դիտարկվի։

Հետազոտության հիմնական ոլորտներն են՝

– ճանաչողական/իմացական հաշվարկում (AI),

– մեքենայական ուսուցում,

– մեծ տվյալների վերլուծություն,

– կիբերանվտանգություն,

– ամպային հաշվարկ,

– բլոկչեյն։

Դիմումների վերջնաժամկետը՝ մարտի 31:

Լրացրած հայտ փաթեթը պետք է ուղարկել info@istc.am էլեկտրոնային հասցեին։

Դրամաշնորհին դիմելու ընթացակարգին կարելի է ծանոթանալ այստեղ։

Share