Դեկտեմբեր, 2023
December 2023
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline Ստարտափ Ինկուբատորն ընդունում է հայտեր
News 08/02/2019 14:49

Beeline Ստարտափ Ինկուբատորը Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի (BANA.am) հետ համատեղ պաշտոնապես մեկնարկում է դիմումների ընդունման 3րդ փուլը: Այս մասին «StartHub»-ը տեղեկացավ ինկուբատորի ֆեյսբուքյան էջից։ 

Ինկուբատորի 3րդ ցիկլի ռեզիդենտ դառնալու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը:

Ստարտափների ներկայացուցիչները կարող են իրենց դիմումներն լրացնել՝ անցնելով հետևյալ հղումով։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Լուսանկարը՝ Beeline Startup Incubator