Categories: News

Ալեքսիս Օհանյանի Reddit-ը 300 մլն դոլար է ներգրավել

Ալեքսիս Օհանյանի Reddit առցանց քննարկումների հարթակը 300 մլն դոլար է ներգրավել։ Միևնույն ժամանակ, հարթակը գնահատվել է 3 մլրդ դոլար։

150 մլն դոլար ներդրել է չինական Tencent հոլդինգը ևս 150 մլն դոլար ներդրել են ընկերության ներդրողներ Sequoia և Fidelity ֆոնդերը, ինչպես նաև հայտնի ռեփ կատարող Snoop Dogg-ը։

Նշենք, որ 2018թ.-ի օգոստոսին Reddit-ը ներգրավել էր 200 մլն դոլար՝ 1.8 մլրդ դոլար գնահատմամբ։

Reddit-ն ունի ամսական 330 մլն ակտիվ օգտատեր, որոնց 50%-ը կազմում են 18-24 տարեկանները։ Reddit-ը չի հրապարակում իր ֆինանսական ցուցանիշները, սակայն մասնագետների գնահատմամբ հարթակի հասույթը 2018թ.-ին կազմել է 100 մլն դոլար։

Share