News
13/02/2019 11:17
Հայազգի Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի կողմից 2012թ.-ին հիմնադրված ServiceTitan ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում։
ServiceTitan-ը տնային աշխատանքներ իրականացնող բիզնեսները և դրանց ծառայությունները ներկայացնող հարթակ է։ ServiceTitan-ն այժմ ԱՄՆ-ում ունի 600-ից ավել աշխատակից։ Ընկերությունը 2018թ. նոյեմբերին 165 մլն դոլար ներդրում է ներգրավել, որի ընթացքում գնահատվել է 1.65 մլրդ դոլար։
«Մեր արմատները Հայաստանում են և իսկապես կարևոր է ոչ միայն ներկա լինել այստեղ, այլ ներդրում ունենալ հասարակության զարգացման գործում։ Մենք կրթելու և մարդկանց համար նոր հնարավորություններ ստեղծելու նպատակ ունենք, որպեսզի նրանք ստիպված չլինեն լքել Հայաստանը», – նշել է ServiceTitan-ի հիմնադիր Վահե Կուզոյանը։