Categories: News

Ծրագրավորման Փիլիսոփայական Հիմունքներ՝ Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնում

Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնը փետրվարի 20-ին՝ ժամը 18:00-ին հրավիրում է Ալան Թյուրինգի անվան «Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոց»-ի հիմնադիր, ծրագրավորող-փիլիսոփա և դասախոս Վահրամ Մարտիրոսյանի հետ հանդիպմանը, ով կխոսի ծրագրավորմանն առնչվող մի քանի ֆունդամենտալ հարցերի շուրջ, որոնցից են.

– ի՞նչ է ծրագրավորումը

– ովքե՞ր են ծրագրավորողները

– ինչպե՞ս դառնալ ծրագրավորող։

Ինչպես նաև հնարավորություն կունենաք ինտերակտիվ շփման ընթացքում ստանալ Ձեզ հուզող շատ հարցերի պատասխաններ ։

Մուտքն ազատ է:

Share