Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline Ստարտափ Ինկուբատորում ավարտվեց երկրորդ  ինկուբացիոն շրջանը
News 16/02/2019 07:18

Beeline Ստարտափ Ինկուբատորի երկրորդ ցիկլն ավարտած ռեզիդենտ ստարտափներն ելույթ ունեցան ներդրողների առջև։  Demo Day միջոցառմանը ներկա էին հնարավոր ներդրողները, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչները, երկրորդ ինկուբացիոն շրջանը հաջողությամբ ավարտած 4 ստարտափները, Beeline Ինկուբատորի մենթորները և դասավանդողները, ինչպես նաև Beeline-ի աշխատակիցները։

Միջոցառման ընթացքում ստարտափները ներկայացրեցին իրենց գաղափարները և նորարար լուծումները, ինչպես նաև մշակած հավելվածները, պրոդուկտի դեմո տարբերակները, թրեյլերները և այլն։

«Մենք մեծ ոգևորությամբ ենք այսօր մասնակցում այս միջոցառմանը։ Այստեղ ներկա բոլոր ստարտափների հետ մենք չորս ամիս շատ ակտիվորեն աշխատել ենք, նրանց փոխանցել ենք մեր գիտելիքներն ու փորձը, և մեծ հույսեր ենք կապում նրանց ապագայի հետ։ Վստահ եմ, որ այսօր ներդրողներին ներկայացող յուրաքանչյուր թիմ մեծ հաջողությունների կհասնի հայաստանյան և միջազգային շուկաներում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Ինկուբատորի նպատակն է, օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 16 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։