Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
TECH կարիերայի կողմնորոշման բացառիկ նախաձեռնություն
News 20/02/2019 17:02

Որոշել ես միանալ TECH համայնքի՞ն, կամ արդեն միացել ես ու դեռ չես հարմարվել մարտահրավերների՞ն: Girls in Tech Armenia-ն ISTC-ի աջակցությամբ առաջարկում է միանալ TECH կարիերայի կողմնորոշման բացառիկ նախաձեռնությանը, որը կկայանա մարտի 2-ին:

Հայաստանում օրեցօր ավելանում են ՏՏ ընկերություններն ու ստեղծում նոր մասնագիտացումների մեծ պահանջարկ: Ոլորտը շարունակ նոր մասնագետների կարիք ունի, իսկ TECH-ի նորեկները եւ հատկապես այլ ոլորտներից էստեղ տեղափոխվածները կարիք ունեն առավել լավ պատկերացնելու դինամիկ ու գրավիչ ոլորտի մարտահրավերները:

TECH-ն այլեւս անհասանելի չէ նրանց համար, ովքեր չունեն համապատասխան մասնագիտական կրթություն կամ փորձ տվյալ ոլորտում: Հենց այդ պատճառով ենք որոշել սկսել Career Switch to Tech նախաձեռնությունը, որի նպատակն է մի հարկի տակ հավաքել այն մարդկանց, ովքեր ուզում են կամ արդեն որոշել են իրենց կարիերան տեսնել TECH-ում, ինչպես նաեւ ՏՏ ընկերությունների այն կարեւոր մարդկանց, ովքեր որոշիչ դեր ունեն թիմի ընդլայնման հարցում՝ մարդկային ռեսուրսների մասնագետներին կամ HR-ներին: Մենք հրավիրել ենք նաեւ այս թեմայի հերոսների, ովքեր ոչ միայն տեղափոխվել, այլ նաեւ հասցրել են հաջողել TECH-ում:

Նախաձեռնության ընթացքում ունենալու ենք երկու մասնագիտական քննարկում հետեւյալ թեմաներով՝ «Կարիերան tech-ում․ որտեղի՞ց սկսել» և «Մարտահրավերները tech-ում․ ինչպե՞ս հաջողել»: Մասնակիցները բացառիկ հնարավորություն կունենան հարցեր ուղղելու HR մասնագետներին, քննարկելու հուզող հարցերը: Իսկ քննարկումներից հետո կունենանք ազատ շփման ու networking-ի հատուկ հատված, որն օգտակար կլինի ոչ միայն TECH ձգտողների, այլ նաեւ հենց HR մասնագետների համար: Միջոցառումը կուղեկցվի նաեւ մի շարք ՏՏ ընկերությունների կողմից իրենց առաջարկների եւ աշխատատեղերի ներկայացմամբ, իսկ մասնակիցները կկարողանան տեղում դիմել կամ պարզաբանել հարցեր դրանց վերաբերյալ (1:1 սեսիաներ):

Հետեւեք միջոցառման էջին, որտեղ շուտով կհայտարարենք խոսնակների անունները:

Ի դեպ, մասնակցությունը բաց է բոլոր ցանկացողների համար, բայց նախնական գրանցումը պարտադիր է հետեւյալ հղումով՝ http://bit.ly/career-switch-form1: Հարցերի դեպքում գրեք էջին: Իսկ ՏՏ ընկերությունները, եթե ցանկություն կունենան մասնակցել իրենց աշխատատեղերի ներկայացմամբ կամ այլ առաջարկներով, խնդրում ենք կապ հաստատել հետեւյալ հասցեով՝ [email protected]:

Միջոցառումը կկայանա մարտի 2-ին՝ շաբաթ, ISTC-ում: Եկեք միասին ավելի լայն բացենք հայաստանյան TECH-ի դռները: