Categories: News

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կներկայացվեն «Վեբ ծրագրավորում» դասընթացի մանրամասները

Հետաքրքրված եք ծրագրավորմամբ կամ ցանկանում եք առաջին քայլերն անել ՏՏ ոլորտում՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում փետրվարի 26-ին, ժամը 17։00-ին, 306 սենյակում փորձառու ծրագրավորող-դասախոսը ձեզ կներկայացնի, թե ինչ է իրենից ներկայացնում կոդավորումը և ինչպես ստեղծել վեբ-կայքեր՝ արդի պահանջներին համապատասխան։

Կներկայացվեն նաև «Վեբ ծրագրավորում» դասընթացի մանրամասները, որը կմեկնարկի Մարտին։

Մուտքն ազատ է

Share