Categories: News

Ամալյա Եղոյանը և Էդուարդ Մուսայելյանը կհանդիպեն Գյումրու ՏՀՏ և բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ

ՏՀՏ գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մարզերում տեխնոլոգիական ծրագրերի զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը մարտի 6-ին, Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում կհանդիպեն Գյումրու ՏՀՏ և բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ: Միջոցառման հիմնական նպատակն է տեխնոլոգիական ընկերությունների միավորումը և մարզային ՏՀՏ համայնքի ձևավորմանը:

Հանդիպմանը կմասնակցեն նաև Հայաստանի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները:

Share