Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մայք Վոլփի. Գաղափարից մինչև IPO
News 27/02/2019 09:58

Մարտի 13-ին ժամը 18։00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) Manoogian Hall-ում տեղի կունենա հանդիպում իտալահայ գործարար և վենչուրային կապիտալիստ Մայք Վոլփիի հետ։

Հանդիպումը կազմակերպվել է AUA EPIC ստարտափ ինկուբատորի կողմից։

Մայք Վոլփին կկիսվի «Սոնոս», «Dropbox», «Adyen» և «Elastic» ընկերություններում Ինդեքսի ներդրումային պատմություններով: Դասախոսության ընթացքում կքննարկվեն նաև այդ ստարտափների կայացրած կարևոր որոշումները, որոնք ընդունվել են նախնական փուլում, վերջիններս կկիսվեն ուսումնառությամբ և փորձով, թե ինչպե՞ս գրավել վենչուրային կապիտալիստների ուշադրությունը։

Մայք Վոլփիի մասին

Մայքը միացել է Ինդեքսին 2009 թ․-ին՝ օգնելու Դաննի Ռիմեռին հիմնադրել գրասենյակ Սան-Ֆրանցիսկոյում։ Այժմ նա աշխատում է Aurora, Big Switch Networks, Cockroach Labs, Confluent, Elastic, Kong, Sonos, Zuora և Wealthfront ընկերությունների տնօրենների խորհրդներում։ Մայքը նախկինում ղեկավարել է Blue Bottle Coffee, Hortonworks և Pure Storage ընկերություինները։ Նա հանդիսանում է նաև Fiat Chrysler Automotive-ի տնօրենների խորհրդի անդամ։

Մինչ Ինդեքսը Մայքը եղել է գործադիր տնօրեն և ավագ փոխնախագահ/գլխավոր տնօրեն Cisco-ում։ Իր 13 տարվա աշխատանքի ընթացքում նա և իր թիմը պատասխանատու են եղել ավելի քան 70 ընկերությունների ձեռքբերման համար, կնքել են մինչև-իսկ մի քանի մուլտիմիլիարդանոց գործարքներ։ Cisco-ի ձեռքբերումների ռազմավարությունը համարվում է տեխնոլոգիական միաձուլումների և ձեռքբերումների համար արդյունաբերական մոդել: Մայքն ունի Մեքենաշինություն մասնագիտության բակալավրի աստիճան և Արտադրական համակարգերի ինժեներիա մասնագիտության մագիստրոսի և ասպիրանտի աստիճան՝ Սթենֆորդի համալսարանի և Սթենֆորդի բիզնես դպրոցի կողմից։