Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Լոս անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Կալիֆորնիայի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ
News 01/03/2019 18:54

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում փետրվարի 27-ին  տեղի է ունեցել գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանի հանդիպումը Կալիֆորնիայում գործող մի շարք բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների՝ ServiceTitan, Amaros Medical, SmartClick, Smartgatevc, Craftstay Corporate Housing, US Logistics, Knoxlabs, AppearMe ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, գլխավոր հյուպատոսության կողմից ձեռնարկված նախաձեռնության նպատակն է ձևավորել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների տեղական հարթակ: Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը Սիլիկոնային հովտում գործող Amaros Medical ընկերության համահիմնադիր Բեն Թոքաթին երախտագիտություն է հայտնել խմբի անդրանիկ նիստի կազմակերպմանը օժանդակելու համար:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում և Կալիֆորնիայում գործող բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միջև կապերի հաստատման, համատեղ ծրագրերի իրականացման, ընդհանուր հարթակների ձևավորման վերաբերյալ:

Դոկտ. Բայբուրդյանը կարևորել է նման քննարկումները՝ առավել գործնական քայլերի և ծրագրերի վերածելու մտայնությամբ՝ ներդրումային և տեխնոլոգիական հոսք ԱՄՆ արևմտյան նահանգներից դեպի Հայաստան ապահովելու նպատակով: Մասնակիցներն առաջարկել են գլխավոր հյուպատոսությունը դարձնել այն հարթակը, որտեղ կձևավորվեն Հայաստանի հետ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման կոնկրետ ծրագրեր և գործընկերային կապեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ձևաչափը դարձնել առավել ընդգրկուն և հանդիպումները՝ կանոնավոր: