Մարտի 16-ից 17-ը տեղի է ունենալու Climate Tech Hackathon vol. 2-ը, որը հյուրընկալվելու է ISTC-ի և ImpactAim Venture Accelerator-ի կողմից։
24 ժամվա ընթացքում, ծրագրավորողներից, դիզայներներից, մարքեթոլոգներից, ձեռնարկատերերից, նախագծի ղեկավարներից և այլ հետաքրքիր մարդկանցից կազմված խումբը ստեղծագործ գաղափարները կդարձնեն աշխատանքային նախատիպեր։
Ստեղծվելիք դիմումները և ծառայությունները պետք է հանգեցնեն քաղաքային կայուն զարգացման մարտահրավերների համար նոր և ինովացիոն մոտեցումների:
Hackathon-ի մարտահրավերները ստեղծվել են նախապես սահմանված ուղղություններով և ներառում են հետևյալը.
-Քաղաքի կանաչապատ տարածքները
-Օդի աղտոտվածությունը
-Ջրի աղտոտվածությունը
-Smart երթևեկությունը / տրանսպորտի կառավարումը և կանաչ տրանսպորտի խթանումը
-Քաղաքային կոշտ թափոնների կառավարումը
-Քաղաքային գյուղատնտեսությունը
Hackathon-ի հիմնական նպատակն է, որ խմբերը մինչև կիրակի օրը ստեղծեն աշխատանքի նախատիպը, և ներկայացնեն ժյուրիին։
Climate Tech Hackathon-ը կազմակերպվել է Climate Change Tech Accelerator-ի կողմից, և իրականացվում է UNDP in Armenia, ImpactAim Venture Accelerator, ISTC-Innovative Solutions and Technologies Center և Enterprise Incubator Foundation (EIF) համագործակցության շրջանակներում։
Hackathon-ին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 14-ը գրանցվել՝ https://bit.ly/2IPjNBO
Մանրամասն տեղեկությունների համար՝ http://impactaim.com/