Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Startup Europe Week '19 EVN. Համատեղ կայուն տեսլականի ստեղծում
News 06/03/2019 13:31

Մարտի 15-ին, ժամը 18։00-ից 20։00-ն տեղի կունենա Startup Europe Week ’19 EVN միջոցառումը։

Արդեն 4-րդ տարին է ISTC-ն (Innovative Solutions and Technologies Center) կազմակերպում է Startup Europe Week (SEW)-ը Երևանում, այս անգամ հետևյալ կարգախոսով. 

«Կառուցել ապագայի կայուն տեսլականը` որպես անցյալի և ներկայի մի մաս»։

Startup Europe Week (SEW)-տարածաշրջանային ձեռնարկատիրության խոշորագույն միջոցառումն է և աշխարհի խոշորագույն շարժումը, որի նպատակն է օգնել աճել և զարգանալ ձեռներեցներին աշխարհի ցանկացած կետից:

Միջոցառման նպատակն է արտացոլել և ամփոփել անցած տարվա ընթացքում ձեռնարկատիրական էկոհամակարգում իրականացվող տարբեր գործողությունները, և փորձել կառուցել հավաքական տեսլական, ինչը կուղեկցվի էկոհամակարգի մասնակիցների համատեղ ջանքերով: Ստարտափի ենթակառուցվածքը լայնորեն քննարկվելու է օրվա ընթացքում:

Բացի այդ, միջոցառումը նպատակ ունի ապահովել համայնքի նոր և հին ընկերների հանդիպումը, փորձի փոխանակումը և համատեղ պլանների կառուցումը։

Startup Europe Week (SEW)-ը տեղի կունենա մարտի 11-ից 19-ը։ 

SEW 2016, 2017 և 2018 թ. ընթացքում ավելի քան 150 հազ ձեռնարկատերեր մասնակցել են SEW միջոցառումներին ամբողջ աշխարհում, իսկ ձեռնարկատերերի 6մլն հոգուց կազմված համաշխարհային լսարանը ունեցել է ավելի քան 20 մլն լուսաբանում առցանց և սոցիալական ալիքներով:

Գրանցման հղումը՝ https://www.f6s.com/sew19yerevan/about 

Տեղերը սահմանափակ են։