Categories: News

PKN 29. Ընկերները և տեխնոլոգիաները

Մարտի 19-ին, ժամը 19:19-ին Microsoft Innovation Center Armenia-ի և Beeline Armenia-ի կողմից՝ Product Bootcamp-ի շրջանակներում կազմակերպվում է 29-րդ PechaKucha Yerevan-ը։

Կխոսվի կրթության ոլորտում նոր տեխնոլոգիաների դերի, հասարակության, հաշմանդամության և տեխնոլոգիաների միջև փոխազդեցության, կանանց համար տվյալագիտության ոլորտում նոր հնարավորությունների ստեղծման մասին։

Խոսնակները կբացահայտեն նաև թվային պատումի ներուժը զարգացման ոլորտում, փառատոնային ոլորտի նորարարությունը, ինչպես նաև թվային ժամանակներում իրական հանդիպումների մնայուն կարևորությունը։ 

Խոսնակներ.

-Անդրեյ Պյատախին, «Հեռահաղորդակցության ապագան. լինե՞լ, թե՞ չլինել»

-Արամ Փախչանյան, «Ինչպե՞ս են ազդում աշխարհում կատարվող փոփոխությունները կրթության վրա»

-Մարիամ Նահապետյան, «Տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի մարզերում»

-Աշոտ Խուդգարյան, «Նեթվորքինգը՝ տեխնոլոգիաներով»

-Մուշեղ Հովսեփյան, «Հաշմանդամություն, հասարակություն և տեխնոլոգիաներ. ի՞նչ եթե»

-Սաթենիկ Գրիգորյան, «Doctors.am  հարթակի փորձը»

-Արեգ և Ելիզավետա Պետրոյան, «Փառատոնների ուղեցույց քո գրպանում»

-Արման Սարգսյան, Rendchain նախագիծ

Հանդիպումը կկայանա Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (AGBU Armenia)

Մուտքն ազատ է։

Share