Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։
Դպրոցի առաքելությունն է օգնել ապա և սկսնակ ծրագրավորողներին ձեռք բերել լուրջ, ֆունդամենտալ գիտելիքներ ծրագրավորման և ալգորիթմական մտածողության բնագավառներում։ Պատկերացում ստանալ այն մասին, թե ինչ է ծրագրավորումը, ովքեր են ծրագրավորողները, ինչպես կարելի է դառնալ լավ ծրագրավորող և ինչ է սպասվում իրենց մասնագետ դառնալու ճանապարհին և կայացման արդյունքում։
Դասընթացին մասնակցում են 380 դիմորդ Երևանից, ինչպես նաև մարզերից ՝ Աշտարակ, Չարենցավան, Վանաձոր, Գյումրի։ ԲՈՒՀերից մասնակցում են ներկայացուցիչներ՝ ԵՊՀ, ՃՇՀԱՀ, ՀԱՊՀ, ՀԱԱՀ, ՎՊՀ, ԵՊՏՀ, ՀՌՀ, ՀՊՄՀ, UFAR, Հյուսիսային Համալսարան, Ուրարտու Համալսարան, Swiss UMEF University, ԵԻՊՔ, Իրական Դպրոց, ՇՊՀ և այլ ուսումնական կենտրոններից։
Դպրոցն առաջարկում է մի շարք դասըթացներ, որոնք ծածկում են թեմաների բավական լայն մի բազմություն։
Դասընթացի տևողությունը՝ 1ամիս
Գրանցման դիմումը՝ այստեղ
Գործընկերների մասին՝
HeroHouse ինովացիոն կենտրոն է, որը նոր մշակույթ է ստեղծում ՏՏ ոլորտում ու միավորում Հայաստանի տեխնոլոգիական համայնքը:
Երևանի «Գլաձոր» համալսարանը, որպես բարձրագույն ուսումնական հաստատություն, իրականացնում է կրթական, գիտական, հետազոտական գործընթաց։