Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ
News 12/03/2019 10:37

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։

Դպրոցի առաքելությունն է օգնել ապա և սկսնակ ծրագրավորողներին ձեռք բերել լուրջ, ֆունդամենտալ գիտելիքներ ծրագրավորման և ալգորիթմական մտածողության բնագավառներում։ Պատկերացում ստանալ այն մասին, թե ինչ է ծրագրավորումը, ովքեր են ծրագրավորողները, ինչպես կարելի է դառնալ լավ ծրագրավորող և ինչ է սպասվում իրենց մասնագետ դառնալու ճանապարհին և կայացման արդյունքում։

Դասընթացին մասնակցում են 380 դիմորդ Երևանից, ինչպես նաև մարզերից ՝ Աշտարակ, Չարենցավան, Վանաձոր, Գյումրի։ ԲՈՒՀերից մասնակցում են ներկայացուցիչներ՝  ԵՊՀ, ՃՇՀԱՀ, ՀԱՊՀ, ՀԱԱՀ, ՎՊՀ, ԵՊՏՀ, ՀՌՀ, ՀՊՄՀ, UFAR, Հյուսիսային Համալսարան, Ուրարտու Համալսարան, Swiss UMEF University, ԵԻՊՔ, Իրական Դպրոց, ՇՊՀ և այլ ուսումնական կենտրոններից։

Դպրոցն առաջարկում է մի շարք դասըթացներ, որոնք ծածկում են թեմաների բավական լայն մի բազմություն։

Դասընթացի տևողությունը՝ 1ամիս

Գրանցման դիմումը՝ այստեղ

Գործընկերների մասին՝ 

HeroHouse ինովացիոն կենտրոն է, որը նոր մշակույթ է ստեղծում ՏՏ ոլորտում ու միավորում Հայաստանի տեխնոլոգիական համայնքը:

Երևանի «Գլաձոր» համալսարանը, որպես բարձրագույն ուսումնական հաստատություն, իրականացնում է կրթական, գիտական, հետազոտական գործընթաց։